Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Թուրքիան փորձում է տեղ ստանալ աշխարհի 5 գերտերությունների կողքին

Թուրքիան փորձում է տեղ ստանալ աշխարհի 5 գերտերությունների կողքին
27.08.2023 | 07:55

Էրդողանը ասում էր, որ «աշխարհը 5-ից ավելին է», նկատի ունենալով ՄԱԿ-ի ԱԽ մշտական 5 անդամների շարքում Թուրքիայի համար ևս տեղ ստանալը։

Այս նպատակն իրագործելու համար Թուրքիան ամեն կերպ փորձում է վարկաբեկել այս կառույցը և ցույց տալ, որ ՄԱԿ-ը առանց Թուրքիայի չի կարող արդյունավետ գործել։ Վերջերս Բաքվում տեղի ունեցավ ,,Չմիավորված երկրների շարժման նիստը, որտեղ Բաքվի բռնապետը ևս ակնարկեց ՄԱԿ-ի վերափոխման խնդիրը՝ կրկնելով էրդողանական թեզերը։

Այսինքն, կա միասնական համակարգված արշավ Թուրքիայի այս թեզը առաջ մղելու նպատակով։

Սիրիայում, Լիբիայում, Սոմալիում, Հարավային Կովկասում, Իրաքում և Պաղեստինում, ռուս-ուկրաինական հակամարտության մեջ Թուրքիան փորձում է ցույց տալ իր առանձնահատուկ տեղը և դերը կոնֆլիկտների լուծման հարցում (իհարկե, կան բազմաթիվ այլ պատճառներ ևս, և «աշխարհը հինգից ավելին է» թեզը ընդամենը սպասարկվող նպատակներից մեկն է), սակայն մի ակնհայտ բան էլ կա` եթե հետպոտսդամյան աշխարհը փլուզվում է, ապա ՄԱԿ-ի արժեքը ոչնչով ավելին չէ, քան այսօր՝ Ազգերի լիգայի արժեքը։

Ամեն դեպքում, Թուրքիան փորձում է վարկաբեկել ՄԱԿ-ը, որպես միջազգային անվտանգության երաշխավոր ինստիտուտի, հույս ունենալով, որ դրանով տեղ կստանա աշխարհի մյուս 5 գերտերությունների կողքին։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1989

Մեկնաբանություններ